Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արվեստագետներ, որոնք կարող էին ամփոփել 15 փառատոն

Արվեստագետներ, որոնք կարող էին ամփոփել 15 փառատոն
25.05.2013 | 15:13

«Կան արվեստագետներ, որոնցից մեկի ներկայությունը կարող է ամփոփել ամեն մի փառատոն: Ես ձեզ խոսք եմ տալիս, որ այս տարի «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնում կլինեն 15 այդպիսի ռեժիսորներ, որոնք բավական կլինեին 15 փառատոն ամփոփելու»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:

Նրա խոսքով` «Ոսկե ծիրանն» համաշխարհային կինոյի սյուների ակումբ է դառնում, որովհետև փառատոնին մասնակցում են բոլոր նրանք, ովքեր նկարահանում են նոր ֆիլմ, ովքեր զարգացնում են կինոմիտք աշխարհում:
Փառատոնի կազմակերպիչներն առայժմ չեն ցանկանում բացել բոլոր գաղտնիքները: Հայտնի է սակայն, որ «Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի» ժյուրին կգլխավորի հունգար ականավոր կինոռեժիսոր Իշտվան Սաբոն, «Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթի» ժյուրին` Սերգեյ Լոզնիցան:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1777

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ